Մարիամ Վարդումյան

Մարկետոլոգ

ԹիՍիՕ թիմի անդամ է սկսած 2019 թվականի ապրիլի 8-ից

Մարիամ

Ես Մարիամն եմ, մարքեթինգի մասնագետ։ Աշխատել եմ կրթական, մշակութային, սպորտի և բիզնես խորհրդատվության ոլորտներում։ Արդեն 8 տարի է զբաղվում եմ մարքեթինգով։ Ընտրեցի ՏՏ ոլորտը, որովհետև ամենաարագ, դինամիկ զարգացող բնագավառներից է։ Շատ եմ սիրում աշխատանքային թոհուբոհը, թիմային ընդմիջումները, պրոդուկտիվ փորձի փոխանակումները։ Իմ ամենաուժեղ ունակություններից են կոմունիկացիոն հմտությունները, համոզելու կարողությունը։ Ինձ մոտիվացնում են պրոյեկտները, որոնք դեռևս շուկայում անգամ անալոգ չեն ունեցել։ ԹիՍիՕ-ում սիրում եմ թիմային գաղափարը, հաճելի մթնոլորտը։ Սիրում եմ այն ամենը, ինչը կապված է իմ աշխատանքի հետ։

Կապ հաստատել թիմի այս անդամի հետ

Դուք միշտ կարող եք կապ հաստատել ինձ հետ, շատ ուրախ կլինեմ անհատական պատասխանել մեր թիմի հաճախորդների հարցերին։
Ուղարկել