Ես Լիլիթն եմ, մասնագիտությամբ լեզվաբան։ Սիրում եմ երգել։ Երբեք չեմ հանձնվում, ցանկացած դժվարության ժամանակ փորձում եմ գտնել լուծումներ։ Աշխատանքում ես մոտիվացվում եմ իմ յուրաքանչյուր հաջողությունից։ Երբ ինչ-որ հաջողություն եմ ունենում, դա ինձ պարտավորեցնում է, որպեսզի էլ ավելի ձգտեմ բարձունքների։ ԹիՍիՕ թիմին միացել եմ 2016 թվականի նոյեմբերին։ ՏՏ ոլորտում աշխատելու մտադրություն չեմ ունեցել, այստեղ աշխատելու իմ սերն ու նվիրվածությունը ձևավորվել է ԹիՍիՕ թիմում աշխատանքի ընթացքում։ Շատ եմ սիրում աշխատանքս. Իմ գործում սիրում եմ ամեն բան, հատկապես այն, որ ունեմ հնարավորություն ստեղծել <<նորը>>: ԹիՍիՕ-ն ինձ համար առաջին հերթին ընկերական միջավայր է և մասնագիտական աճի համար ամենալավ հարթակը