Գեղամ Քսաջիկյան

Հիմնադիր և գործադիր տնօրեն

ԹիՍիՕ թիմի անդամ է անհիշելի ժամանակներից։

Գեղամ

Ես Գեղամն եմ, ԹիՍիՕ թիմի հիմնադիր-տնօրենը։ ԹիՍիՕ թիմի գաղափարը իմ և ԹիՍիՕ թիմի համահիմնադիր Պետրոսի մոտ ծագեց այն ժամանակ, երբ աշխատում էինք մեկ այլ ՏՏ ընկերությունում։ Զգացինք, որ իրար շատ լավ ենք հասկանում և կարողանում ենք համագործակցել: ԹիՍիՕ թիմի ստեղծման գաղափարը զարգացավ, երբ հասկացանք, որ կարելի է ստեղծել այնպիսի ՏՏ ընկերություն, որտեղ կլինի շատ ջերմ և ուրախ միջավայր, աշխատանքային մոտիվացնող պայմաններ, որը արդյունավետ կլինի և կնպաստի աշխատանքային գործընթացի զարգացմանը։ Սկսել ենք փոքր բայց շատ հետաքրքիր մի պրոյեկտից, որը Google Analytics-ի հետ էր կապված։ Շուրջ 3 տարվա ընթացքում իրականացրել ենք 85-ից ավել պրոյեկտ ու ձգտում ենք ավելիին։ Իմ սկզբունքն է ՝ <<Ստեղծել կարևոր, օգտակար և կյանքն առավել հարմարավետ դարձնող պրոդուկտներ>>։

Կապ հաստատել թիմի այս անդամի հետ

Դուք միշտ կարող եք կապ հաստատել ինձ հետ, շատ ուրախ կլինեմ անհատական պատասխանել մեր թիմի հաճախորդների հարցերին։
Ուղարկել